ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային խաչմերուկ» միջազգային համաժողովը կանցկացվի Երևանում

Նոյեմբերի 27-28-ը Երևանում կանցկացվի «Մշակութային խաչմերուկ» երևանյան միջազգային համաժողովը` նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 20-ամյակին:

Ինչպես հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը, համաժողովին մասնակցելու նպատակով Երևան կժամանեն ավելի քան մեկ տասնյակ երկրների պատվիրակություններ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՅՈւՆԵՍԿՕ-ից և այլ միջազգային կազմակերպություններից:

Համաժողովի պաշտոնական բացումը տեղի կունենա նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ին, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում: Բացման արարողությանը կհաջորդի պլենար նիստ՝ «Մշակութային արժեքների ձևերի պահպանման և խրախուսման մասին ՅՈւՆԵՍԿՕ-ի 2005 թվականի կոնվենցիա․ 20 տարվա ձեռքբերումները և հեռանկարները» թեմայով: Տեղի կունենան նաև պլենար քննարկումներ ստեղծարար արդյունաբերության, թվային դարում մշակութային ինքնարտահայտման բազմազանության և այլ թեմաներով:

Համաժողովի շրջանակում կստորագրվի փոխըմբռնման հուշագիր ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի միջև։ Տեղի կունենան նաև «Գյումրու դարբնության ավանդույթը» նամականիշի մարում, ինչպես նաև կանցկացվի «Տերյան» մշակութային կենտրոնի «My way» ցուցադրությունը:

06:31 24/11/2025
Ամենաշատ դիտված նյութեր

Նոյեմբեր

Քաղաքականություն
Գազայի հատվածում ավերված շենքե
Գազայի հատվածում տեղի է ունեցել զանգվածային հարսանեկան արարողություն, որի ընթացքում միաժամանակ ամուսնացել է 250 պաղեստին Ավելին...

Մարտ

Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա Ավելին...

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Korrespondent.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021-2025 Korrespondent.am