Հայաստանում կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր

Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։

Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը կգլխավորի Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, Կաստեևի անվան պետական պատկերասրահի տնօրեն Գուլաիմ Ժումաբեկովան, «Նաիրի» հայկա­կան մշակութային կենտրոնների ղեկավար Նարինե Միքայելյանը, «Խաբար» գործակալության վարչության նախագահները։

Ղազախստանի մշակույթի օրերի ծրագիրը կմեկնարկի ապրիլի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում՝ ղազախական ֆիլմերի օրերով․ բացմանը կցու­ցադրվի Ռ. Աբդրաշևի «Ղազախական խանություն. ոսկե գահը» ֆիլմը։ Ղազախական ֆիլմերի օրերին կցուցադրվեն վերջին տարիներին ստեղծ­ված խաղարկային և անիմացիոն ֆիլմեր։

Ապրիլի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա մշակույթի օրերի գալա-համերգը՝ Ղազախստանի վաստակավոր և առաջատար կոլեկտիվների մասնակցությամբ։ Համերգի ընթացքում ելույթ կունենան Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիլբաևան, «Il Canto» վոկալ քառյակը, «HASSAK» էթնո-ազգագրական համույթը, «Բիրլիկ» պարախումբը, Դոմրահարների համույթը և այլ մենակատարներ։

Գալա-համերգին կմասնակցեն նաև Հայաստանի ստեղծագործական խմբերը՝ Հայաստանի պարի պետական անսամբլի աղջիկների խումբը, Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար` Երվանդ Երզնկյան)։

Մշակույթի օրերի շրջանակում տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի պաշտոնական հանդիպումը, կստորագրվի համագործակցության հուշագիր Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Ղազախստանի «Խաբար» լրատվական գործակա­լության միջև։ Մշակույթի օրերի շրջանակում կկայանա Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցին հարակից տարածքում գտնվող զբոսայգու բացման արարողությունը․ զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով։

Նախատեսվում են նաև Ղազախստանի պատվիրակության այցելությունները Հայաստանի ազգային գրադարան, որտեղ գործում է ղազախական գրականության անկյունը, Երևանի պետական համալսարան, որտեղ գործում է Աբայ Կունանբաևի անվան ղազախական գրականության, պատմության և մշակույթի կենտրոնը։ Ղազախական գրականության նվիրաբերության արարողությամբ տեղի կունենա նաև ճանաչողական շրջայց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում։

07:16 15/04/2025
Ամենաշատ դիտված նյութեր

Նոյեմբեր

Քաղաքականություն
Գազայի հատվածում ավերված շենքե
Գազայի հատվածում տեղի է ունեցել զանգվածային հարսանեկան արարողություն, որի ընթացքում միաժամանակ ամուսնացել է 250 պաղեստին Ավելին...

Մարտ

Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա Ավելին...

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...
Ամենաշատ դիտված նյութեր

Նոյեմբեր

Քաղաքականություն
Գազայի հատվածում ավերված շենքե
Գազայի հատվածում տեղի է ունեցել զանգվածային հարսանեկան արարողություն, որի ընթացքում միաժամանակ ամուսնացել է 250 պաղեստին Ավելին...

Մարտ

Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա Ավելին...

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Korrespondent.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021-2025 Korrespondent.am