Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Կորեայի Հանրապետությունում Հայաստանի նորանշանակ դեսպան Մոնիկա Սիմոնյանը (նստավայրը՝ Տոկիո) հավատարմագրերի պատճենն է հանձնել ԿՀ ԱԳ նախարարության արարողակարգի հարցերով վարչության պետ Ջե Հվան Կվոնին։ Այդ մասին հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից։
Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Ջե Հվան Կվոնն արդյունավետ աշխատանք է մաղթել նրան Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման գործում։
Դեսպան Սիմոնյանն իր հերթին խոստացել է ակտիվ ջանքեր գործադրել երկկողմ կապերի խորացման և ընդլայնման ուղղությամբ։ Երկուստեք մտքեր են փոխանակվել հաջորդ տարի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակի կապակցությամբ համատեղ միջոցառումների անցկացման վերաբերյալ։
Այցի ընթացքում դեսպանը հանդիպում է ունեցել նաև ԱԳՆ Եվրոպական հարցերով բյուրոյի տնօրեն Հյոն Չուլ Պակի հետ։
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հյոն Չուլ Պակը կորեական կողմի պատրաստակամությունն է հայտնել ամենայն աջակցություն ցուցաբերել երկկողմ օրակարգի առաջմղմանը միտված գալիք բոլոր նախաձեռնություններում։
Դեսպան Սիմոնյանն ընդգծել է, որ հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն՝ կարևորելով մասնավորապես քաղաքական երկխոսության և միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդումը, առևտրատնտեսական և գործարար կապերի խթանումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարությունների, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության հաստատումը, կրթամշակութային և հումանիտար փոխանակումների, ինչպես նաև զբոսաշրջային փոխայցելությունների ակտիվացումը։
03:54
12/07/2026
Ամենաշատ դիտված նյութեր
Նոյեմբեր
Քաղաքականություն
Գազայի հատվածում ավերված շենքե
Գազայի հատվածում տեղի է ունեցել զանգվածային հարսանեկան արարողություն, որի ընթացքում միաժամանակ ամուսնացել է 250 պաղեստին
Ավելին...
Մարտ
Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա
Ավելին...
Հուլիս
Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու
Ավելին...
Դեկտեմբեր
Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ